28.03.2024
Տնտեսագիտական համալսարանն անցնում է առցանց ուսուցման
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԲՈւՀ-երը կանցնեն հեռավար ուսուցման, իսկ դպրոցական արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:


"Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ: Ուսուցումն անհրաժեշտ է կազմակերպել տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքակազմերի կիրառմամբ` ըստ բուհի մասնագիտական ուղղվածության և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկությունների:


ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին: Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից համաճարակային կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված հետազոտությունների արդյունքները և առաջարկությունը` նշված հաստատություններին հանձնարարվել է ուսումնական գործընթացը 2021 թվականի հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կազմակերպել հեռավար:


Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսվում է նաև հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգել ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ:


ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններին հորդորում է զերծ մնալ արձակուրդի ընթացքում աշխատակիցներին դպրոց կանչելուց և աշխատանքները հնարավորինս կազմակերպել հեռավար ձևաչափով", - ասված է հայտարարության մեջ:


ՀՀ Առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍՆ-ին՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ։


Նշենք, որ հանրապետությունում հոկտեմբերի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Առկա է 1221 առողջացած, գրանցվել է 42 մահվան դեպք: Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։


 


 

Սուրեն Պապիկյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար