ԱԺ «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Որպես պատճառ նշվում են անձնական խնդիրները: VERELQ-ը հիշեցնում է, որ Դավիթ Սեդրակյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է։ Նշենք, որ ըստ ցուցակի՝ հաջորդը Առուշ Առուշանյանն է, ով կիրակի օրը կայացած ընտրություններում վերընտրվեց Գորիսի քաղաքապետ: Սպասելի է, որ նա կհրաժարվի մանդատից: Առուշանյանին հաջորդում է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը: