Գերիների վերադարձի հարցը Ռուսաստանի համար նաև իմիջի խնդիր է. Տիգրան Աբրահամյան
Հայաստանի իշխանությունների ոչ ադեկվատ գործողությունների պատճառով Ադրբեջանը հնարավորություն ստացավ, շահարկելով հայ գերիների թեման, նոր պահանջներ ներկայացնել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանին չի հաջողվել նշել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գերիների վերադարձի ժամկետները։ Ընդ որում, տարածքի հանձնմանը վերաբերող հարցերում ժամկետները նշվում էին։ «Դա խոսում մարդկանց ճակատագարին իշխանության վերաբերմունքի մասին: Եթե Հայաստանը նույն մակարդակով ներկայացված լինի, ոչ մի դրական արդյունքի չենք հասնի», - նշել է Աբրահամյանը։
Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը, լինելով եռակողմ հայտարարությունների դրույթների կատարման երաշխավորը, շահագրգռված է հայ գերիներին վերադարձնելու հարցում: Դա Ռուսաստանի համար նաև իմիջի հարց է, ուստի Մոսկվան կօգտագործի բոլոր մատչելի միջոցները ռազմագերիների վերադարձն ապահովելու համար։
«Ռուսաստանը, հաշվի առնելով իր դերը տարածաշրջանում, Ադրբեջանին պարտադրում է կատարել եռակողմ հայտարարությամբ նախատեսված պարտավորությունները», - վստահ է պատգամավորը: