25.11.2024
Գործազուրկ կդառնա 1400 մարդ. Գեոպրոմայնինգը հայտարարել է ԶՊՄԿ-ում կրճատումների մասին
prev Նախորդ նորություն

Նորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա»-ի պատվաստանյութ կնվիրի Հայաստանին. նախարար

620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ նվեր Հայաստանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


«Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր:


Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և «Մոդեռնա» ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։


Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:


Շնորհակալություն թիմիս այս կարևոր և ոչ հեշտ գործը գլուխ բերելու համար», - գրել է նա։