19.04.2025
ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ
prev Նախորդ նորություն

Գործազուրկ կդառնա 1400 մարդ. Գեոպրոմայնինգը հայտարարել է ԶՊՄԿ-ում կրճատումների մասին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփականատերերը հայտարարել են 1400 մարդ կրճատելու մտադրության մասին։


Մինչ դատական կարգով վիճարկվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը «Գեոպրոմայնինգ Արմենիային» օտարելու գործարքը՝ վերջինս արդեն իսկ ձեռնամուխ է եղել կոմբինատի վերակազմավորմանը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ կոմբինատ են այցելել «Գեոպրոմայնինգ Արմենիային» ընկերության ներկայացուցիչները՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի։ Վերջինս վերադարձել է, սակայն նրա հետ ժամանած մենեջերները մնացել են։ Նրանք հայտարարել են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 1400 աշխատակից ազատվելու է։


Կոմբինատը մեծ դերակատարում ունի Սյունիքում աշխատատեղերի ապահովման գործում եւ աշխատատեղերի կրճատումը ոչ միայն մեծ հարված կլինի, այլ նաեւ կնպաստի զանգվածային արտագաղթին։


 


 


 


 

Նորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա»-ի պատվաստանյութ կնվիրի Հայաստանին. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար