9.06.2025
Ակցիայի ժամանակ հնչել են զինված հեղաշրջման կոչեր, սա անթույլատերի է. Արման Թաթոյան
24.12.2020
Ակցիայի ժամանակ հնչել են զինված հեղաշրջման կոչեր, սա անթույլատերի է. Արման Թաթոյան

Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀայաստանիՄԻ պաշտպան Արման Թաթոյանը: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Թեեւ դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է եւ հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երեւույթ է: Այս օրերին տեղի ունեցող ընդդիմության զանգվածային ակցիաների կազմակերպիչները պարտավոր են նկատի ունենալ, որ ընդդիմությունը նույնպես պետականության ինստիտուտ է, ընդդիմությունից նույնպես կախված է երկրում մարդու իրավունքների վիճակն ու համերաշխությունը , ուստի պետք է գործել ըստ այդմ: Իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում: Այս ամենին զուգահեռ, իրավապահ ու մյուս իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ իրենց սեփական գործողություններում, թե՛ երկրում՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում: