Կաթողիկոս Գարեգին Բ-ն վթարի չի ենթարկվել: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի խոսնակ Վահրամ Քահանա Մելիքյանը: "Որոշ տեղեկատվական միջոցներով երեկ ուշ երեկոյան տարածված այն լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ Երևան-Էջմիածին մայրուղուն ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, կեղծ է և իրականությանը չի համապատասխանում",- գրել է նա Facebook-ի իր էջում։