«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ բոլոր տեղերում տեղեկություն են տարածում, որ իբր միացել եմ ԲՀԿ– ին, Քոչարյանին եւ այլն եւ որ ամենակարեւորն է՝ վերցրել եմ 50000$։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ «Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ։ «Իմ քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ բոլոր տեղերում տեղեկություն են տարածում , որ իբր միացել եմ ԲՀԿ ֊ին , Քոչարյանին եւ այլն եւ որ ամենակարեւորն է վերցրել եմ 50000$ ։ (Իրենք իրենց էժան վարքագիծը ծախում են մեծ գումարով ի դեպ )։ Մինչեւ «Իմ քայլից» դուրս գալս էլ, ասում էին «Նիկոլը քեզ 50000$ է տվել, որ խմբակցությունում մնաս»։ Հիմա, որ էսա ֆեյք բրիգադին այս օրենքով դատի տամ կարո՞ղ է պատահի այդ 50000$ գա տեղն ընկնի»,- գրել է նա։