ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նշանակման մասին: Համապատասխան որոշման մեջ ասվում է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝Արթուր Հովսեփյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ավելի վաղ ստորագրած մեկ այլ որոշմամբ, Արթուր Հովսեփյանն ազատվել է Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից, որին նշանակվել էր այս տարվա մարտի 16-ին։