4.10.2024
Ալեն Սիմոնյանն Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
prev Նախորդ նորություն

Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ վարչապետի պաշտոնին ըստ Խչիկ Ասրյանի

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը համոզված է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալող յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն պետք է ունենան Հայաստանի ու Հայ ազգի Առաջնորդի, ասել է թե՝ վարչապետի իր թեկնածուն:

"Մենք, որպես Ազգային Քրիստոնյա կուսակցություն, համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը պարտադիր պետք է համապատասխանի ներքոնշյալ 4 չափորոշիչներին․

1) Պարտադիր մասնակցություն ունեցած լինի նորանկախ Հայաստանի 30-ամյա պատմության ընթացքում Հայաստանի, Արցախի ու հայ ազգի անվտանգության պաշտպանության համար տեղի ունեցած արցախյան (1992-1994թթ.), ապրիլյան (2016 թվականի ապրիլի 2-ից մինչև ապրիլի 15-ը) և 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմներին, կամ էլ այս պատերազմներից գոնե վերջինին (որ պատերազմին, որ վայրում և որ ժամանակահատվածում և ինչ կարգավիճակով է նա մասնակցել):

2) Պետական կառավարման համակարգում նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ունենա (սկսած 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև այսօր՝ որևէ ժամանակահատվածում աշխատած լինի պետական կառավարման համակարգում), և երբեք որևէ կապ ունեցած չլինի որևէ չափի կոռուպցիոն գործունեության, և կաշառակերության հետ:

3) Կրողը լինի ազգային արժեքների, այն է՝ լինի ավանդական ընտանիքի արժեքները կրող, լինի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր՝ մերժելով բոլոր տեսակի արատավոր և այլասերված երևույթները:

4) Նորանկախ Հայաստանի պատմության 30 տարիների ընթացքում պարտադիր հայտարարած լինի, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միայն ու միայն պետք է լինի Հայ ազգի դարավոր բարեկամ, Հայաստանի միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ և այդ ողջ ընթացքում ոչ մի կապ ունեցած չլինի Հայաստանն ու Հայ ազգը ոչնչացնող միացյալ արևմուտքի հետ:

Հայաստանի վարչապետի այն թեկնածուն, ով չի համապատասխանում վերոնշյալ բոլոր 4 չափորոշիչներին, երբեք չի կարող հավակնել Հայաստանի հաջորդ վարչապետի պաշտոնին, ասել է թե՝ չի կարող լինել Հայաստանի ու Հայ ազգի առաջնորդը",- ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության նախգահ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:

Արտակ Բեգլարյանը Մոսկվայից մեկնել է ԱՄՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում