Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաների մասնակիցները Հանրապետության հրապարակում տեղադրում են վրաններ՝ գիշերելու համար։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եղանակը ցուրտ է, կան դժվարություններ, բայց իրենք պինդ ենք ու ամուր : "Մենք միասին ենք։ Որոշվում է մեր երկրի ապագայի հարցը",- ասաց Սաղաթելյանը: Նա նաև նշեց, որ իրենք չեն հեռանալու այնքան ժամանակ, մինչև Փաշինյանը հրաժարական չտա։