22.11.2024
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը կայցելի Հայաստան
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական հարաբերությունները վստահաբար նոր շունչ են ստանում. Ղուկասյան

Ավարտվեց հայ-ռուսական միջտարածային համաժողովը, որին պատիվ եմ ունեցել մասնակցելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Հանուն սոցիալական արդարության" կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:


"Հայ-ռուսական հարաբերությունները վստահաբար նոր շունչ են ստանում։ Մոտ ժամանակներս Ռուսաստանը պատրաստվում է 1 մլրդ. դոլարի ներդրում անել Հայաստանի տնտեսության մեջ։ Նոյեմբերի սկզբին Հայաստան է ժամանելու "Ռոսատոմի" ղեկավարը։ Օրակարգում է Հայաստանի ԱԷԿ-ի վերանորոգումը և արդիականացումը։

Տարբեր ուղություններով ձեռք են բերվել շատ կարևոր պայմանավորվածություններ։ Շուտով այդ ամենը շոշափելի կզգացվի",- գրել է ՀԱՍԱԿ-ի նախագահը։