23.11.2024
Պետգնումների գծով գործերը քննելու են մասնագիտացված դատարանները
prev Նախորդ նորություն

ԵԽ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խումբը ՝ ԵՄ-ում Շվեդիայի դեսպան Մարտին Էնբերտի գլխավորությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան:


Ինչպես տեղեկացնում է թանգարանի մամուլի ծառայությունը, հյուրերին ուղեկցել և շրջայց է կատարել փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա նրանց պատմեց ժամանակավոր և մշտական ցուցադրությունների մասին, ներկայացրեց որոշ մանրամասներ։


Մարտին Էնբերտը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: