ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ապրիլի 7-ին կայանալու է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր Երևանը: "Առաջին հերթին, իհարկե, քննարկվելու է եռակողմ հայտարարության դրույթների կատարումը, որը վերջ դրեց Ղարաբաղում ռազմական գործողություններին",- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովի խոսքով, կողմերը կքննարկեն նաև Հայաստանում կայանալիք ընտրությունների և Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերող հարցեր: