19.04.2025
Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում գազամատակարարումը կդադարեցվի
prev Նախորդ նորություն

Հայաստանում ստեղծում են էներգետիկ ոլորտի տեխնիկական վերահսկողության իրավական բազա

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, քննարկել եւ հավանության է արժանացրել կառավարության ներկայացրած «Էներգետիկայի եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը:


ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստի ընթացքում տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ ԵԱՏՄ օրենսդրությամբ և պայմանագրով նախատեսված ընթացակարգերի հետ կապված ՝ մի շարք տեխնիկական ընթացակարգեր այլևս չեն գործելու, ուստի անհրաժեշտ է իրավական ակտերում ամրագրել վերոնշյալ ընթացակարգերի պայմաններն ու պահանջները:


Փոփոխությունների ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի էներգետիկայի և էներգասպառման ոլորտում բնականոն գործունեության և պետական տեխնիկական վերահսկողության ապահովման համար՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Հայաստանը կմիանա ԵԱՏՄ-ում էլեկտրոնային տեխնիկական անձնագրերի ներդրման գործընթացին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար