27.11.2024
Հայաստանում ստեղծում են էներգետիկ ոլորտի տեխնիկական վերահսկողության իրավական բազա
prev Նախորդ նորություն

Հայաստանը կմիանա ԵԱՏՄ-ում էլեկտրոնային տեխնիկական անձնագրերի ներդրման գործընթացին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները քննարկել են «Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի «տրանսպորտային միջոցի անձնագրի եւ ինքնագնաց մեքենայի եւ տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» արձանագրությունը վավերացնելու հարցը:


Ներկայացնելով արձանագրության վավերացման հարցը՝ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը նշել է, որ համաձայնագրով նախատեսված է միասնական տեղեկատվական բազայի ստեղծում: Նրա խոսքով՝ կստեղծվեն տեղեկատվության հասանելիության ընդհանուր պայմաններ, տեղեկատվության ամբողջականության պահպանման կենտրոնացված համակարգ, տվյալների ստուգման եւ մոնիթորինգի հավասար հնարավորություններ, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների համար էլեկտրոնային տեխնիկական անձնագրերի տրամադրման եւ ձեւակերպման միասնական համակարգ:


Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանը համաձայնագրին միանում է վերապահումով. դրա դրույթները չեն տարածվի երկրի զինված ուժերի տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի ու հատուկ տեխնիկայի այլ տեսակների վրա: