28.11.2024
ՊԵԿ նախագահն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են մաքսային վարչարարության հարցեր
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 066 նոր դեպք, գրանցվել է 28 մահ

Հայաստանում հոկտեմբերի 19-ին կատարվել է 15 065 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 066 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 13,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 704 մարդ։ Արձանագրվել է մահվան 28 դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 238 է:


Հոկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 286 303 դեպք, որոնցից 256 525-ն` առողջացած, 5 870-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 670 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 925 266 թեստավորում: