24.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 066 նոր դեպք, գրանցվել է 28 մահ
prev Նախորդ նորություն

Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Առողջապահության նախարարությունը որոշ տեղեկություններ է հաղորդում Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին։


Հիշեցնենք՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին այսօր առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ:


«13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:


Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության», - ասված է հաղորդագրության մեջ: