ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը նշանակվել է գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպայի պաշտոնում, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»: «Նշանակումն արվել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ ՊՆ-ից։ Ինքը՝ Դավթյանը, վկայակոչելով զբաղվածությունը, մեր հարցերին չպատասխանեց», - գրել է թերթը։