25.11.2024
Գործեր «սարքելով»` նպատակ ունեն ինձ դուրս մղել ոլորտից. Դավիթ Գալստյան
prev Նախորդ նորություն

Զովունի գյուղի շենքերից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի շենքերից մեկում բնակվող ամուսինները չեն արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին։


«Ահազանգի հիման վրա դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը և հիշյալ բնակարանի ննջասենյակում հայտնաբերել 1949 թ․ և 1954 թ․ ծնված ամուսինների դիերը, իսկ մահճակալի կողային հատվածներում, ապակյա բաժակներ, որոնց մեջ եղել են սպիտակավուն հեղուկի զանգվածներ: Բնակարանի հյուրասենյակից հայտնաբերվել է նաեւ գրություն», - հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:


Նշվում է, որ բացարություններ են վերցվել հարևանությամբ բնակվող մի շարք անձանցից։ Նշանակվել են դատաքիմիական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։


Ամուսինների մահվան իրական հանգամանքները, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնին։