25.11.2024
Դավիթ Գալստյանը կմնա կալանավորված
prev Նախորդ նորություն

Զինված ուժերում Covid-ի դեմ պատվաստումների ցուցանիշները էապես բարձր են. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության պարզաբանումը Զինված ուժերում պատվաստումների վերաբերյալ.


«Ի պատասխան սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից հնչեցված մտահոգությանը, թե զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածում է նկատվում, և, բացի դրանից, զինծառայողները չեն պատվաստվում COVID-19-ի դեմ, հայտնում ենք, որ անհանգստության որևէ պատճառ չկա. սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել, իսկ պատվաստումները ոչ միայն իրականացվում են, այլև դրա ցուցանիշները էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում», - ասված է ՊՆ հաղորդագրությունում։