25.11.2024
Ինչպիսին է պատվաստումների վիճակագրությունը Հայաստանում և աշխարհում
prev Նախորդ նորություն

Դավիթ Գալստյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժել է Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) կալանավորելու որոշման դեմ փաստաբանների բողոքը։ Սա նշանակում է, որ գործարար Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ։  


VERELQ -ը հիշեցնում է, որ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին։  


ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում եւ կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2277323840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: