3.10.2024
Վրաստանում ՀՀ դեսպանն ու ԱԳ փոխնախարրը քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր
prev Նախորդ նորություն

Երևանը շարունակում է պնդել, որ ադրբեջանական զինուժը դուրս բերվի Սև լիճի հատվածից. ԱԽՔ

Ամենօրյա ռեժիմով ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկում, որոնք հարցականի տակ են դնում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը։ Այս մասին Rusarminfo-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինուժի սադրանքների մասին։


Նրա խոսքով՝ սադրանքներ են նկատվում ոչ միայն Երասխում, այլև շատ այլ ուղղություններով, այդ թվում՝ Արցախի Մարտունու ուղղությամբ: «Մենք բազմիցս նշել ենք, որ ամենօրյա ռեժիմով տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հարցականի տակ են դնում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը։ Շատ դեպքերում տարբեր երկրներ քայլեր են ձեռնարկում, որոնք տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի հաստատման հարցականի տակ են դնում եւ տարածաշրջանն այդ գործընթացից հեռացնում», - հայտարարել է Գրիգորյանը։


Ադրբեջանական զինուժի գործողությունները, ինչպես Հայաստանի հետ սահմանին, այնպես էլ Արցախում ԱԽ քարտուղարը դիտարկում է ընդհանուր համատեքստում։ «Դրանք իրավիճակի ապակայունացմանն ուղղված քայլեր են։ Այսինքն՝ այդ գործողությունները ունեն ընդհանուր տրամաբանությունը», - հայտարարել է Գրիգորյանը:


Ներկայացնելով Սյունիքի մարզի Փելասարում ստեղծված իրավիճակը՝ ԱԱԽ քարտուղարը նշել է, որ ԱԱԾ-ն հստակ տեղեկատվություն է տարածել մարզի այդ հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի ոչ մի առաջխաղացում չի եղել և չկա։ Իրենց տարածքում, հնարավոր է, նրանք ապահովել են որեւէ տեղաշարժ կամ դիրքերի փոփոխություն։ Պետք է հասկանալ, որ դիրքերի միջև սահման է անցնում, և նրանք կարող են իրենց տարածքում ինչ-որ քայլեր ձեռնարկել դիրքերի տեղաշարժման ուղղությամբ։ Մենք էլ ենք դա անում, երբ կարծում ենք, որ նման քայլերը կարող են բարելավել մեր դիրքերը», - ասել է նա։


Այս հարցի շուրջ ծագած ողջ աղմուկը Գրիգորյանը կապում է «Հայկական լրատվական դաշտում ադրբեջանական նարրատիվը բոլոր ուժերով առաջ մղելու ընդդիմության ձգտման հետ»։


Ի տարբերություն Փելասարի՝ Սյունիքի մարզի Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակը Գրիգորյանը համարում է ինքնիշխան տարածք ներխուժում։ «Մենք շարունակում ենք պնդել, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն այդ տարածքներից։ Այդ հարցը մեր օրակարգում է, մենք այն բարձրացնում ենք բոլոր հարթակներում, որտեղ դա հնարավոր է», - ասել է նա։ Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԵԽ-ի խնդիրը կլուծվի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:


Մեկնաբանելով այն հարցը, թե որքանով են համարժեք ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների ֆոնին խաղաղության դարաշրջանի հաստատման վերաբերյալ հայկական կողմի կոչերը, նա նշել է. «Երբ հայտարարել են տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի հաստատման համար ջանքեր գործադրելու պատրաստակամության մասին, մենք շատ լավ հասկանում էինք, որ բազմաթիվ գործողություններ կձեռնարկվեն այդ գործընթացը հարցականի տակ դնելու համար»: Սակայն, շարունակեց նա, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման երկարաժամկետ գործողությունները բխում են Հայաստանի շահերից, քանի որ նպաստում են երկրի անվտանգության ապահովմանը։


«Չնայած այս սադրանքներին՝ մենք կշարունակենք շարժվել խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ այդ աշխատանքի արդյունքները հետագայում կապացուցեն, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է», - ընդգծել է նա։


 

«Արմավիր» ՔԿՀ-ում Ֆրանսիայի քաղաքացի կալանավոր է մահացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում