25.11.2024
Վճռաբեկը խոշտանգմանը վերաբերող որոշմամբ կարևոր շեշադրումներ է կատարել. դատախազություն
prev Նախորդ նորություն

Նախարարությունում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության հեռանկարները

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) Սանկտ-Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանին, գլխավոր բժիշկ Անժելիկա Միլիչկինային, ինովացիոն գծով տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Եգորովային և կենտրոնական կլինիկոախտաբանական լաբորատորիայի վարիչ Իրինա Խամիտովային։

ՌԴ պատվիրակության եռօրյա ացի նպատակն է ուսումնասիրել և մեթոդական օժանդակություն ցուցաբերել հայ մասնագետներին կորոնավիրուսային համավարակի պայմաններում «SARS COV-2» վիրուսի նկատմամբ Հայաստանի բնակչության պոպուլյացիոն իմունիտետի գնահատման և հետազոտության իրականացման հարցում։

Նախարարը ողջունելով հյուրերին` ընդգծել է, որ վերջին երկու տարում Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) հետ համագործակցության կարևորությունը COVID-19-ի դեմ պայքարում:

Հանդիպման ընթացքում Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանը ներկայացրել է զեկույց` տարածաշրջանում իրականացված կորոնավիրուսային համավարակի պայմաններում «SARS COV-2» վիրուսի նկատմամբ վիճակագրության տվյալների վերաբերյալ` մանրամասն ուսումնասիրելով Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության վիճակագրության ցուցանիշները:
Հանդիպման վերջում Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ինֆորմատիվ զեկույցի համար և հույս հայտնել, որ հաջորդ ուսումնասիրությունը կիրականացվի Հայաստանի բնակչության շրջանում: