25.11.2024
ՆԱՏՕ-ն կարևորում է քաղաքական երկխոսության շարունակումը ՀՀ հետ. Խավիեր Կոլոմինա Պիրիզի
prev Նախորդ նորություն

ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացնում բժշկական լաբորատորիաներում

ԱԱՏՄ տեսուչները տարբեր լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել է կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։


Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, նշելով, որ մասնագետների ուշադրության կենտրոնում են նաև բժշկական լաբորատորիաները։


Ըստ ԱԱՏՄ-ի՝ լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են մարդկանց կուտակումները, դիմակ չկրելը, սանիտարահիգիենիկ այլ պահանջների չպահպանումը։


Տեսչական մարմինը լաբորատորիաներում ստուգայցերով դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանումը։


ԱԱՏՄ-ից զգուշացնում են լաբորատոր ծառայություն մատուցող տնտեսավարողներին (հատկապես՝ ՊՇՌ հետազոտություն իրականացնող լաբորատորիաներին), որ Տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել խստացված ստուգայցերը լաբորատորիաներում։ Խախտում թույլ տված տնտեսավարողները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։