25.11.2024
ԱԳՆ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչի հետ քննարկել են ԼՂ պատերազմի հումանիտար հետևանքները
prev Նախորդ նորություն

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան Հայաստանի սահմանների մասին նախաձեռնությամբ

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները մտադիր են հանդես գալ երկրի սահմաններին վերաբերող համատեղ նախաձեռնությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։


Նրա խոսքով, ներկայումս խմբակցությունում իրականացվում է Հայաստանի առկա քարտեզների խորը վերլուծություն: Միեւնույն ժամանակ, Աբրահամյանն ընդգծել է, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հիմքում ընկած են ոչ միայն քարտեզները:


«Սահմանի սահմանագծումը և սահմանազատումը բանակցությունների հարց է, ուստի այն կարող է շատ երկար տևել։ Այն կողմը, որը հանդես է գալիս ուժի դիրքերից, առավելություն է ստանում», - ասել է Աբրահամյանը։ Այդ տեսանկյունից, վստահ է նա, ներկայիս իշխանությունները լուրջ խոչընդոտ են հանդիսանում հաջող բանակցությունների համար։