7.09.2025
Նիկոլ Փաշինյանն Արման Խոջոյանին գործուղում է Ռուսաստան
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչի հետ քննարկել են ԼՂ պատերազմի հումանիտար հետևանքները

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


ՀՀ ԱԳ նախարարն արժևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ անցած 27 տարիների գործունեությունը՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը: Առանձնահատուկ կարևորվել է կազմակերպության կողմից երեխաների առողջության և կրթության բարելավմանն ուղղված տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացումը:


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՀՀ-ի համար նախատեսված 2021-2025 թվականների ծրագրային փաստաթղթին, որը հանդիսանում է սոցիալական ծառայությունների, կրթության, առողջապահության և երեխաների իրավունքների ոլորտներում բավարար առաջընթաց գրանցելուն միտված համապարփակ շրջանակ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անցած տարվա ադրբեջանաթուրքական ագրեսիայի հումանիտար հետևաքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է հակամարտությունից տուժած երեխաների անվտանգության, կրթության և այլ իրավունքների ապահովման գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ի առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան Հայաստանի սահմանների մասին նախաձեռնությամբ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը