25.11.2024
ՄԻՊ-ը զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ուղարկել ԱԺ
prev Նախորդ նորություն

Առողջապահության նախարարությունն առաջարկել է բուհերին անցնել հեռավար կրթության

ՀՀ առողջապահության նախարարությունը, համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:


Մասնավորապես, բուհերի հետ կապված առաջարկվել է անցնել հեռավար կրթության, իսկ դպրոցների համար առաջարկվել է, որ արձակուրդի ժամկետը մեկ շաբաթով երկարաձգվի:


Նշենք, որ հանրապետությունում հոկտեմբերի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Առկա է 1221 առողջացած, գրանցվել է 42 մահվան դեպք: Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։