Իրանական բեռնատարներից վճարների գանձումը դեմ է եռակողմ համաձայնությանը. դեսպան
Իրան-Հայաստան հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, այնուամենայնիվ, տնտեսական հարթությունում դեռ չկան ցանկալի արդյունքներ: Այս մասին Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասել է Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Մենք ունենք Հնդկական օվկիանոսի ճանապարհը դեպի Չաբահար և Պարսից ծոց, այնուհետև երկաթուղային ճանապարհ դեպի Ջոլֆա-Հայաստան-Վրաստան և Սև ծով, որը անվտանգ և շատ հարմար երթուղի է առևտրի համար, և այս ճանապարհին գտնվող երկրները կարող են օգտվել դրա առավելություններից: Տրանսպորտային երթուղու մի մասը կապված է Սիսիանի ճանապարհի հետ, որը 60 կմ երկարություն ունի և գտնվում է Հայաստանի հարավում: Ձեռնարկվող միջոցառումների արդյունքում, այս ճանապարհը կարճացնում է նախորդ ճանապարհը: ՀՀ կառավարությունը վերականգում է այս ճանապարհը և Իրանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի կառուցման աշխատանքներին»,- ասել է նա:
Զոհուրին նաև ասել է, որ այդ ճանապարհի մի մասը գտնվում է Գորիսի տարածաշրջանում՝ 21 կմ երկարությամբ, որի "երկու հատվածը նախկին խորհրդային քարտեզների համաձայն գտնվում են Ադրբեջանի տարածքում".
"Ըստ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների, այս ճանապարհը պետք է գործեր նախկին կարգավիճակով, մինչև նոր ճանապարհի ավարտը: Սակայն ցավոք, որոշ ժամանակ առաջ ադրբեջանական կողմը ճանապարհը սկզբում փակեց երկու օրով, իսկ այն բացելուց հետո, Իրանի բեռնատարներից վճարներ են գանձվում»",- հավելել է դեսպանը: