Ռուս խաղաղապահներն Արցախում ավելի քան 300 ընտանիքի կապահովեն խմելու ջրով
Ռուս խաղաղապահները սկսել են առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում՝ սահմանազատման գծի մոտակայքում, ջրատարի վերականգողական աշխատանքների անցկացման ժամանակ անվտանգության ապահովման համար:
Ինչպես հայտնում են ՌԴ ՊՆ-ից, խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն արձագանքել են Ասկերանի շրջանի ղեկավարի խնդրանքին և սկսել են անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացմանը երկշաբաթյա ինժեներական աշխատանքների ժամանակահատվածում:
Նաև երկշաբաթյա աշխատանքների ժամանակահատվածում Խրամորթ համայնքի բոլոր բնակիչները կապահովվեն խմելու ջրով: Ըստ այդմ, ռուս խաղաղապահների աջակցությամբ համայնքի ավելի քան 300 ընտանիք կապահովվի ջրատարով եկող խմելու ջրով:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ ամիս ռուս խաղաղապահների աջակցությամբ ջրհոր է գործարկվել, որը խողովակաշարի միջոցով ջրով է ապահովում Մարտունիի շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերի ավելի քան 2000 բնակչի: