20.04.2025
Ռազմիկ Պետրոսյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվելու 2 307 նոր դեպք, 49 մահ մեկ օրում

Հայաստանում հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2 307 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302 450 դեպքի:  


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 048 128 վերջին մեկ օրում` 15 818 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 30 303 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1 296-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 264 678 անձ` վերջին մեկ օրում 962 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 6 189 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 280 է:


 


 


 


 


 


 

Ռուս խաղաղապահներն Արցախում ավելի քան 300 ընտանիքի կապահովեն խմելու ջրով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար