ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ Արշակ Կարապետյանը 2016 թվականին ապրիլյան ռազմական գործողություններից հետո ազատվել է ՀՀ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։ 2018 թվականի դեկտեմբերին վարչապետը Նիկոլ Փաշինյանը նրան նշանակել է իր խորհրդական։