26.11.2024
ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու լուրը
prev Նախորդ նորություն

ԵՊԲՀ-ում կբացվի Առողջապահության ծրագրերի գիտահետազոտական կենտրոն

ԵՊԲՀ-ում կբացվի Առողջապահության ծրագրերի գիտահետազոտական կենտրոն: Այս մասին հայտնում է բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանը. 


"Առանցքային նշանակություն ունի որակյալ փորձագիտական խորհրդատվությունը, որը տրամադրվում է ոլորտի փորձագետների կողմից: Վերջինները, որպես կանոն, հանդիսանում են առաջատար կրթահամալրների աշխատակիցներ և հաճախ միավորված են համալսարանների կազմում գործող առողջապահական ծրագրերին աջակցություն ցուցաբերող կենտրոններում: Մասնավորապես, նման կենտրոններ հաջողությամբ գործում են, օրինակ՝ Լոս Աջելեսի Կալիֆորնիայի, Ջորջ Վաշինգտոնի, Կոլումբիայի և բազմաթիվ այլ համալսարաններում:


ԵՊԲՀ Առողջապահության քաղաքականության (ծրագրերի) գիտահետազոտական կենտրոնի ստեղծման նպատակն է առավել արդյունավետ դարձնել գործնական առողջապահության և գիտական հատվածի կապը, աջակցել առողջապահության բնագավառի որոշումների արյունավետության բարելավմանը՝ հայաստանյան և միջազգային լավագույն փորձի համադրության արդյունքում, ձևավորել ու ապացուցողական հենքի վրա ձևավորել ԵՊԲՀ միասնական դիրքորոշումն առողջապահությանն առնչվող հարցերի վերաբերյալ:


Կենտրոնը կունենա առնվազն հետևյալ գորառույթները.


Առողջապահության բնագավառում պետական քաղաքականության մշակման, իրագործման, արդյունքների գնահատման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.

Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշման տրամադրում՝ պետական կառավարման մարմիններին (ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարություն, քաղաքականություն մշակող գերատեսչություններ).

Ընթացիկ, արդի և հանրային հետաքրքրություն ներկայացնող առողջապահական հիմնահարցերի մշտադիտարկման, վերլուծության, կանխատեսումների իրականացում և ազդեցության գնահատականի մշակում.

Առողջապահության ոլորտի լայն շրջանակի (մարդկային ներուժի զարգացում, ֆինանսավորում, ծառայությունների մատուցում, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավում և այլն) հայեցակարգերի, ռազմավարությունների, միջոցառումների ծրագրերի մշակում.

Այլ միջազգային համալսարանների նմանատիպ կառույցների հետ համագործակցության հարթակների ստեղծում.

Ոլորտային քննարկումների կայուն հարթակի ստեղծում և տրամադրում.

Բժշկական հաստատությունների, բժշկական հաստատությունների ցանցերի զարգացման ծրագրերի մշակմանն խորհրդատվական ծառայությունների իրականացում:

Շահագրգիռ կողմերի պատվերով գիտական հետազոտությունների, թիրախային սոցիոլոգիական հարցումների իրականացնում":