30.06.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Բաքուն օգտագործում է ձերբակալությունների միջադեպերը՝ Մոսկվայից հեռանալու համար. Զատուլին

Լուսանկարը` Владимир Федоренко / РИА Новости
Լուսանկարը` Владимир Федоренко / РИА Новости

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ ադրբեջանական կողմի արձագանքը՝ կապված Սվերդլովսկի մարզում ադրբեջանցիների ձերբակալությունների հետ, ինչպես նաև մշակութային համագործակցության դադարեցումը Ռուսաստանի հետ, չափազանցված է և պայմանավորված է Բաքվի քաղաքական հաշվարկներով։


«Лента.ру»-ին տված մեկնաբանության մեջ Զատուլինը նշել է, որ Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարությունը լոկ արդարացում է՝ ձեւավորելու նոր հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Նրա գնահատմամբ, Բաքուն վաղուց հետևում է արտաքին քաղաքական մեկուսացման ու ինքնուրույնության ուղեգծի՝ փորձելով շահել դիրքեր ու առանձին գործել տարածաշրջանային խաղացողների հետ, ինչպիսիք են Ուկրաինան և Իսրայելը։


Զատուլինը ընդգծեց, որ նախկինում ռուսական կողմը աչք էր փակում այդ գործընթացների վրա՝ հուսալով պահպանել ստրատեգիական գործընկերության պատրանքը։ Սակայն ադրբեջանական կողմը նման դրվագները՝ լինի դա ինքնաթիռի վթար, թե ձերբակալություններ, ներկայացնում է որպես քաղաքական խնդիր՝ հրահրելով հարաբերությունների վերանայում։


Նախապես հայտնի դարձավ, որ Բաքուն բողոք է հայտնել Ռուսաստանի նկատմամբ՝ Սվերդլովսկում ադրբեջանցիների ձերբակալությունների կապակցությամբ, որոնք, ըստ իրավապահների, կապված էին նախկինում կատարված հանցագործությունների հետ։

Հայաստանը պահպանում է իր հեռացման գիծը ՀԱՊԿ-ից. Միրզոյանը չի մեկնել Ղրղզստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով