7.07.2025
Լուսանկարը` zatulin.ru
prev Նախորդ նորություն

ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները

Լուսանկարը՝ ՀԱՊԿ
Լուսանկարը՝ ՀԱՊԿ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է արձանագրություններ, որոնք լրացնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում համագործակցության և կազմավորումների կարգավիճակի վերաբերյալ գործող համաձայնագրերը։ Փաստաթղթերը նախկինում ընդունվել էին Պետդումայի կողմից և հավանության արժանացել Դաշնային խորհրդում։


Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, արձանագրություններում ներառվել են ինչպես տեխնիկական ճշգրտումներ՝ օրինակ՝ «ներքին զորքերի» փոխարեն ՀԱՊԿ մյուս անդամներին բնորոշ «ոստիկանական ստորաբաժանումների» կամ «ազգային գվարդիայի» հիշատակումներ, այնպես էլ բովանդակային դրույթներ, որոնք հստակեցում են մի շարք հասկացություններ և կարգավորում միավորումների տեղակայման հնարավոր դեպքերը դաշնակից պետությունների տարածքում։


Մասնավորապես, արձանագրություններից մեկով «կրիզիսային իրավիճակ» բնորոշվում է որպես վիճակ, որը սպառնում է անդամ պետության կամ ողջ տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը կամ ինքնիշխանությանը։


Մյուս արձանագրությունն առանձնահատուկ կարգավորում է ՀԱՊԿ կազմավորումների և տեխնիկայի տեղափոխման ընթացակարգը։ Արտաքին ագրեսիայի դեպքում, օրինակ, տեղափոխման համաձայնեցման ողջ գործընթացը պետք է կատարվի ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։


Ըստ ընդունված դրույթների՝ այն երկիրը, որի տարածքով իրականացվում է ՀԱՊԿ զորամիավորումների տեղաշարժը, պարտավորվում է ապահովել նրանց ազատ, անխոչընդոտ և անվճար անցումը՝ ներառյալ անձնակազմի, տրանսպորտային միջոցների, նավերի և օդանավերի տեղաշարժը։ Նույն երկրի պարտականությունների մեջ է մտնում նաև անհրաժեշտ անշարժ գույքի տրամադրումն ու տեղակայման վայրի անվճար անվտանգությունը։ Օդանավերի վառելիքի համալրումն ու տեղաբաշխման պահպանությունն իրականացվում են ընդունող կողմի հաշվին։


Հիշյալ արձանագրությունները ստորագրվել են 2024 թվականի նոյեմբերի 28-ին, Աստանայում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների կողմից։ Հայաստանը փաստաթղթերին չի միացել։

 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները