11.07.2025
Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս. ՔԿ
prev Նախորդ նորություն

18-ամյա ՀՅԴ-ական Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց 2 ամսով. փաստաբան

ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:


«Որևէ անկանխատեսելի բան տեղի չունեցավ, երկու ամսով Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց սթրայքբոլ խաղի սիրահար լինելու համար, անունը դրեցին ահաբեկչության նախապատտրաստություն: Թե ինչ ահաբեկչություն էր, ով էր այդ ահաբեկչությունը անում, ում դեմ էր արվում, որևէ տեղեկություն քննչական մարմիններն այս պահին չունեն»,- ասաց փաստաբանը:


Մելիքյանը նշեց, որ դատարանը թույլ է տվել տեսակցություններ հարազատների հետ:


«Միակ դրական բանն այն է՝ թեև քննչականը միջնորդել էր առհասարակ փակել տեսակցությունները բոլորի հետ՝ այդ թվում ծնողների, դատարանը մի փոքր մարդասիրական քայլն արեց. իրականում լուրջ առողջական խնդիր ունեցող տղային թույլատրեց, որ ծնողները կարողանան նրան տեսակցել»,- ասաց նա:


Մելիքյանը նաև տեղեկացրեց, որ տղայի 18 տարեկանը լրացած է, բայց այնպիսի առողջական խնդիր ունի, որը խոչընդոտ է բանակում ծառայության համար:


Իսկ թե ինչ են գտել նրա տանից, փաստաբանն ասաց՝ պարագաներ որոնք վերաբրում են սթրայքբոլ խաղին: «Իմ պաշտպանյալը մանրամասն ամեն ինչ ներկայացրեց իրավապահ մարմիններին՝ որտեղից է գնել, ինչ է անում, ինչ չի անում, ինչի համար են: Իմ պաշտպանյալի մոտից չի հայտնաբերվել որևէ առարկա, որն ինքնին լիներ ապօրինի»,- հավելեց նա:


 

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդին
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ