Հայաստանում հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222870 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1090156 վերջին մեկ օրում` 2916 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3763 պացիենտ. Մեկ օրում նվազել է 59-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 213578 անձ` վերջին մեկ օրում 149 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4446 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1083 է: