Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին ասված է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող Բեռնար-Անրի Լևիի՝ Le Point-ում հրապարակված « Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերնագրով հոդվածում, որը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Իդալգոն, հիշեցնենք, 2022 թվականին մասնակցելու է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Բեռնար-Անրի Լևին իր հոդվածում կարծիք է հայտնել, որ Ֆրանսիան հարձակման ենթարկված հայկական կողմին աջակցելու համարձակություն պետք է գտնի: Փարիզի քաղաքապետը, մասնավորապես, գրել է. «Միանշանակ համաձայն եմ, Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: