«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 24-ին, ժամը 17:00-19:00-ին կայցելի Ազատության հրապարակ հանդիպելու քաղաքացիների հետ:«Սիրելի՛ քաղաքացիներ, ձեզ հուզող բոլոր հարցերը, այդ թվում շարժման գործունեության հետ կապված, հնարավորություն ունեք քննարկելու Վազգեն Մանուկյանի հետ»,- ասված է շարժման հաղորդագրության մեջ:Նշենք, որ այսօր ևս Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում: