ՀԿԵ-ն ՌԴ-ից Հայաստան է փոխադրել ավելի քան 120 տոննա գրելու և օֆսեթ թուղթ
Սարքավորումների և հումքի ներմուծման համար մաքսային արտոնություններ ստացած թղթի և ստվարաթղթի հայկական առաջատար «ԱՐԻԿՈ-ԳՈՐ» ՓԲԸ-ն մտադիր է 457 մլն դրամ ներդնել տետրերի և էսքիզային տետրերի արտադրության մեջ։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ավտոմոբիլային ճանապարհով հաջողությամբ տեղափոխել է 121 տոննա «գրելու և օֆսեթ թուղթ» բեռ Ռուսաստանի Դաշնությունից՝ Պենզայից (թղթի արտադրության ամենահին ձեռնարկություններից մեկը՝ «Մայակ» ԲԲԸ) և Կոմի Հանրապետության Սիկտիվկարից (ցելյուլոզայի և թղթի արդյունաբերության ձեռնարկություն և Ռուսաստանի Դաշնությունում թղթի խոշորագույն արտադրող՝ «Մոնդի Սիկտիվկար ԼՊԿ» ԲԲԸ) դեպի Հայաստանի Հանրապետություն, քաղաք Աբովյան։
Մեր կարևոր սկզբունքն է յուրաքանչյուր հաճախորդի համար ստեղծել անհատական մոտեցում և բարձրակարգ առաքման ծառայություն:
Մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում «ԱՐԻԿՈ-ԳՈՐ»-ին ապրանքների տեղափոխման հարցում մեզ ցուցաբերած վստահության համար։