23.11.2024
Մեր ժողովուրդները այսօր էլ միասնաբար պայքարում են հանուն արդարության. նախագահ
prev Նախորդ նորություն

Այս իշխանությունները չեն կանգնեցնի Հայաստանի դեմ Բաքվի հայտարարած սողացող պատերազմը

Ադրբեջանն արդեն սողացող պատերազմ է վարում Հայաստանի դեմ, սակայն ներկայիս իշխանություններն այնքան հիմար ու անգործունակ են, որ ի վիճակի չեն նրան կանգնեցնել։


Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը՝ հիշեցնելով, որ ադրբեջանական զորքերն արդեն գրավել են Հայաստանի 41 քառ. կմ տարածք։


Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ ներկա իրավիճակում Սյունիքը թշնամու կողմից, հնարավոր է նաև ողջ Հայաստանը գրավելը ժամանակի հարց է, հնարավոր է՝ նույնիսկ մի քանի օր կամ ժամ։


«Մենք պետք է պատրաստվենք ոչ թե կեղծ խաղաղության, այլ պատերազմի, որովհետև գործող իշխանությունը պատերազմ բերեց մեր դռներին», - հայտարարեց Շիրինյանը։