8.04.2025
Այս իշխանությունները չեն կանգնեցնի Հայաստանի դեմ Բաքվի հայտարարած սողացող պատերազմը
prev Նախորդ նորություն

Վերսկսվել են աճյունների որոնողական աշխատանքները. Վարանդայում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ վերսկսվել են արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որոնք դադարեցվել էին հոկտեմբերի 14-ին:


Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։


 

Լևոն Արոնյանն իր հաղթանակը նվիրել է Արցախի ու Հայաստանի համար զոհվածներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը