Լևոն Արոնյանն իր հաղթանակը նվիրել է Արցախի ու Հայաստանի համար զոհվածներին
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն իր հաղթանակը նվիրել է նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։
"Իմ սիրելի ընկերներ և աջակիցներ, ես անչափ ուրախ եմ, որ հաջող հանդես եկա Հնդկաստանի Կալկաթա քաղաքում և կարողացա հաղթել կայծակնային շախմատի մրցաշարը:
Այս պահին, ինչպես աշխարհի յուրաքանչյուր հայ, իմ մտքերը իմ երկրի հետ են, և ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ իմ ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ, վերակառուցել և վերախմբավորել այն ամենը, ինչ մենք գնահատում ենք: Ես ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար , և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։
Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին։ Քանի դեռ մենք հավատում ենք և ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, մենք անմահ ենք",- ասված է Արոնյանի ուղերձում: