22.11.2024
Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի նոր դեպքերի շուրջ 40-50 տոկոսով նվազում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների իրավունքների հարցով

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից տեղեկացնում են, որ Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։