17.04.2025
Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանքները հանրության ուշադրությունը շեղելու փորձ են. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջկա են առևանգել. կան ձերբակալվածներ

Նոյեմբերի 15-ին Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջիկ են առևանգել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունն ու նշում, որ դեպքի մասին իրավապահներին տեղյակ է պահել երեխայի մայրը:


Ոստիկանության հաղորագրության մեջ ասված է.


«Երասխահուն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ անչափահասին առևանգել էին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին։ Քրեական հետախույզները պարզեցին նաև, որ նրան, ամուսնության նպատակով, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, ընկերների հետ, առևանգել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ։


Ոստիկանները նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ժամը 23.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց:


Անչափահասին փախցրած երիտասարդի ընտանիքի անդամները հաղորդում էին տվել, որ աղջկա հարազատները վնասել են իրենց մեքենան, ծեծել ընտանիքի անդամներին։


Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին երիտասարդը Ծաղկալանջ գյուղում հայտնաբերվեց և աղջկա հետ, իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։


Նույն օրը Երասխահուն գյուղից բերման ենթարկվեցին նաև նրա ընկերները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել»:


Մեր ժողովուրդները այսօր էլ միասնաբար պայքարում են հանուն արդարության. նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան