9.04.2025
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանքները հանրության ուշադրությունը շեղելու փորձ են. Շարմազանով

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանքները հերթական շինծու գործն են, խղճուկ կապիտուլյանտների հերթական քայլը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, հայտարարել է նախկին իշխող Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։


Նրա խոսքով՝ երրորդ նախագահի դեմ գործողությունները հետևանք են գործող իշխանության ձգտման այն դավաճանական և վտանգավոր գործընթացների, որոնք տեղի են ունենում Սյունիքում։ «Սա շինծու գործ է։ Սերժ Սարգսյանը չի վախենում ոչ բերման ենթարկելուց, ոչ ձերբակալությունից, ոչ էլ նույնիսկ կալանքից», - հայտարարեց Շարմազանովը։


Նա ընդգծել է, որ ներկա գործընթացները ցույց են տալիս, որ իշխանությունները չեն կարողանում ապահովել հայկական կողմի շահերից բխող լուծումները: «Գործող իշխանությունն առաջնորդվում է թուրք-ադրբեջանական օրակարգով։ Եվ նախագահի դեմ շինծու մեղադրանքները դրա հերթական ապացույցն են», - հայտարարել է Շարմազանովը։


VERELQ հայտնել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվել որպես մեղադրյալ: Նրա փաստաբանը համարում է սա քաղաքական հետապնդում, իսկ հարուցած գործը՝ «իրավական խայտառակություն»:


 

Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջկա են առևանգել. կան ձերբակալվածներ
Հաջորդ նորություն next