14.06.2025
Բերման ենթարկվածը ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց. տարվում է քննություն
23.02.2021
Բերման ենթարկվածը ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց. տարվում է քննություն

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ոտքը կոտրվելու մասին լուրին:"Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե ընդդիմության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիցներից մեկի ոտքը։Հայտնում ենք, որ հիշյալ քաղաքացին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ։Միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն",- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը կոտրվել է ոստիկանների գործողությունների արդյունքում: Նա ոստիկանական բաժանմունքից տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց: