2.10.2022
Նիկոլ Փաշինյանը վերադառնում է live. նա կպատասխանի ԶԼՄ-ների և ՀԿ-ների հարցերին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իսակովի պողոտայից «Զվարթնոց» տանող խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, նոյեմբերի 23-ին Իսակովի պողոտա-Կարեն Դեմիրճյան փողոց (Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող ճանապարհ) խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Իսակովի պողոտայից Երևան քաղաքի ուղղության երթևեկելի հատվածի 3-րդ երթևեկելի գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ՝ նախկինում միայն հետադարձի փոխարեն: