23.11.2024
«Երևանյան հեռանկարներ»-ը ներկայացնում է լոնդոնյան հռչակավոր խմբի առաջին այցը Հայաստան
prev Նախորդ նորություն

Նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:


Շնորհավորելով տիկին Նացվլիշվիլիին նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք այդ պաշտոնում՝ նախարար Խաչատրյանն իր պատրաստակամությունն է հայտնել մշտապես աջակցելու նրան իր կարեւոր առաքելության իրականացման գործում: Նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը, ծրագրային նպատակներն ու առաջնահերթությունները:


Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաեւ շեշտել, որ առաջնահերթ է համարում երկկողմանի համագործակցության զարգացումն ու ընդլայնումը:


Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները քննարկել են նաեւ կայուն զարգացման նպատակների իրականացման հնարավորություններն ու համագործակցության նոր ուղղությունները: