«Երևանյան հեռանկարներ»-ը ներկայացնում է լոնդոնյան հռչակավոր խմբի առաջին այցը Հայաստան
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է հռչակավոր Լոնդոնի գոսպել երգչախմբին:
Եվրոպայում և ողջ աշխարհում խումբը համարվում է եզակի ֆենոմեն, որը հաստատել է իրեն ուրույն և չգերազանցված կատարողական նիշը: Երգչախմբի անդամները հատընտիր մենակատարներ են, որոնք չեն դադարում զարմացնել և գերել հարյուր հազարավոր երկրպագուներով լեփ-լեցուն համերգները:
Լոնդոնի Գոսպել Երգչախումբը համատեղ ելույթներով մշտապես հանդես է գալիս մոլորակի գերաստղ կատաորղների հետ, ինսչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, Լուչիանո Պավարոտին, Էլթոն Ջոնը, Սթիվի Վանդերը, Ջորջ Մայքլը, Քուինը, Էրիկ Քլեփտոնը, Ադելը, Քայլի Մինոգը, Էլի Գոլդինգը, Ջասթին Տիմբերլեյքը , Դայանա Ռոսը, Փինքը:
Խմբի տպավորիչ կատարումները կարելի է լսել մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարևներ Բրոդ փողոցին», «Պայքար գայթակղությունների դեմ», «Իրական սեր», «Փողոցային պարեր» և այլն։
Խմբի բացառիկ վարկանիշը և հանրաճանաչությունը պատճառ է դարձել աշխարհի ամենահայտնի ընկերություններին համագործակցելու Լոնդոնյան երգչախմբի հետ: Դրանց շարքում են Հարրոլդը, Բարբերին, Մարքս ընդ Սպենսերը, Քրիստիան Դիորը, Բի-Բի-Սին, Էյչ Էս Բի Սի-ն, Վիրջինը, Մերսեդես Բենցը, ինչպես նաև Գրեմմի-ն և «Ձայնը» մրցույթը:
Խմբի կազմում հանդես են գալիս հարվածային գործիքների, կիթառի, ստեղնաշարի և այլ սիրված և հանրաճանաչ կատարողներ:
Երգչախմբի Երևանյան համերգի ընթացքում կհնչեն խմբի ամենահայտնի հիթերը, ինչպես նաև ջերմաշունչ ամանօրյա և սուրբծննդյան երգեր:
Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 19.00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Տոմսերի և կոլեկտիվ հայտերի համար զանգահարել 077 805687 հեռախոսահամարով: